Փամփուշտը գլխում ամենատարեց տղամարդը վախճանվել է 103 տարեկանում։ Այդ փամփուշտով նա ապրել է 94 տարի։

Ամերիկացի Ուիլյամ Լոուլիս Փեյսը Գինեսի ռեկորդների գրքում է ընդգրկվել որպես մարդ, որին ամենից շատ է հաջողվել ապրել փամփուշտը գլխում։ 1917 թվականին եղբայրը պատահաբար կրակել է նրան հոր 22 տրամաչափի հրացանից։

Բժիշկները չեն հեռացրել փամփուշտը վիրահատական ճանապարհով, քանի որ վախեցել են վիրահատության ընթացքում ուղեղին վնասվածք հասցնելուց, հայտնում է BBC-ն։

Վնասված էր Փեյսի մի աչքը եւ դիմային նյարդը, սակայն դա նրան չի խանգարել սովորական կյանք վարել եւ գերեզմանատան տեսուչ աշխատել։ Փեյսը Գինեսի ռեկորդների գրքում է ընդգրկվել «Գանգում փամփուշտի ոչ կանխամտածված ձեռքբերում» անվանակարգում՝ 2006 թվականին։