Նախօրեին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ավարտելով օրենսդրական նախաձեռնությունների քննարկումները, նիստն այնուհետեւ, համաձայն կանոնակարգի պահանջի, լսել է մի շարք տարեկան հաշվետվություններ ու հաղորդումներ՝ 2009-2011թթ. ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը, ԼՂՀ վերահսկիչ պալատի 2011թ. գործունեության տարեկան հաշվետվությունը, ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի հաղորդումը հեռուստառադիոընկերության 2011թ. գործունեության մասին, ԼՂՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ ծրագրով նախատեսված 2011թ. աշխատանքների կատարման վերաբերյալ հաղորդագրությունը:

Ըստ օրակարգի, կառավարության անդամների մասնակցությամբ նիստում տեղի է ունեցել օրենսդիր գործադիր ավանդական հարցուպատասխանի հերթական ընթացակարգը։ Պատգամավորների բարձրացրած հարցերը վերաբերվել են հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառների ու ոլորտների։