Օմանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գերատեսչության ղեկավար Բադր ալ-Բուսաիդին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի վերջին զարգացումները:

Կողմերն ընդգծել են միջազգային ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ ծովային նավարկության անվտանգությունն ու ազատությունը վերականգնելու, ինչպես նաև համաշխարհային առևտրի անխափան շարժումն ապահովելու համար՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

Նշվել է բոլոր կողմերի՝ անհրաժեշտ ճկունություն դրսևորելու կարևորությունը՝ վեճերի կարգավորման գործնական լուծումների հասնելու և ընդհանուր շահերը հաշվի առնելու համար:

Օմանն ավանդաբար հանդես է գալիս որպես միջնորդ ԱՄՆ-ի և Իրանի միջև և բազմիցս կոչ է արել նվազեցնելու լարվածությունը տարածաշրջանում։