ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Ֆրանչայզինգի միջազգային ասոցիացիայի նախագահ և գործադիր տնօրեն Մեթ Հալլերին, ասոցիացիայի շահերի պաշտպանության պատասխանատու Մայք Լեյմանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները։ 

Կողմերը դիտարկել են մի շարք բրենդների՝ հայկական շուկայում ներկայացվածության ապահովման և ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով փոխշահավետ գործընկերության զարգացման կարևորությունը։