Հայաստանն այսօր բառիս բուն իմաստով ծաղկում է։ Այս մասին կառավարության ապրիլի 30-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այդուհանդերձ, գործադիրի ղեկավարի նկատառմամբ, դա ամենևին չի նշանակում, թե ծառի վրա «չոր ճյուղեր չկան»։ «Մենք կարող ենք զարմացնել մեր կառուցած դպրոցներով, մանկապարտեզներով, ճանապարհներով և այլն»,- ասել է կառավարության ղեկավարը։ Փաշինյանը պնդել է, որ այսօրվա իրականությունում Հայաստանը հաջողությամբ զարգացող երկիր է։




























