Երեւանի բուսաբանական այգում իրականացվող լայնածավալ բարեկարգման աշխատանքների ավարտին «Բուսաբանական այգու բարեկամներ» կամավորների խմբի նախաձեռնությամբ, մայիսի 1-ին այգում նախատեսվում է բնասերների հավաք, որը կուղեկցվի նախապես պատրաստված տեղեկատվական ցուցանակների տեղադրմամբ:
Ցուցանակները պատրաստվել են Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան-ի Երիտասարդական նախաձեռնությունների հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, ժամանակակից չափանիշներին համապատասխան եւ կրում են էկոկրթական, բնապահպանական եւ կարգապահական բնույթի տեղեկություն նախատեսված այգու այցելուների համար:
Նախաձեռնության մասնակիցները հրավիրում են նաեւ այլ կամավորների եւ բնասերների մայիսի 1-ին ժամը 12.00-ին Երեւանի բուսաբանական այգի՝ բարեկարգման աշխատանքներին մասնակցելու եւ ուղղակի հաճելի ժամանց անցկացնելու համար:




























