ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան և խորհրդականը՝ Ջարեդ Քուշները, Իրանի հետ բանակցող թիմում ներառել է նախկին լոբբիստ Նիք Սթյուարտին, հայտնել է CBS News-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Սթյուարտն աշխատել է պետքարտուղարությունում Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում։

Նշվել է, որ Սթյուարտը թիմում ընդգրկվել էր ապրիլին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կայացած ձախողված բանակցային փուլից առաջ։

Սթյուարտը նախկինում լոբբինգ էր արել Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի շահերի համար, որն աջակցություն էր հայտնում Իրանի դեմ ռազմական գործողություններին։