Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կանցկացվի Ուկրաինային նվիրված առանձին նստաշրջան, որը կհաստատի դաշնակիցների կողմից մոբիլիզացումն ու հետագա աջակցությունը, հայտնում է Հանրայինը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Ակնկալվում է, որ դրան կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և 2026 թվականի մայիսի 4-ին և 5-ին պետական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն։