Այսօր եւ առաջիկա չորս օրերին` ապրիլի 29-ին, մայիսի 1-ին, 2-ին գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին Հայաստանի շրջանների զգալի մասում, իսկ ապրիլի 30-ին` առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օդի ջերմաստիճանը ապրիլի 29-30-ը կբարձրանա 1-3 աստիճանով:
Երեւանում ապրիլի 28- ին, 29-ին, մայիսի 1-ին, 2-ին գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-18մ/վրկ: Ապրիլի 30-ին տեղումների հավանականությունը փոքր է:




























