Իրանական Touska առևտրային նավի անձնակազմի տասնհինգ անդամները, որոնց ձերբակալվել էին Միացյալ Նահանգների զինվորականները՝ Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող անօրինական ծովային շրջափակման շրջանակում, Պակիստանից վերադարձել են տուն, հայտնում է Press TV-ն:
Անձնակազմը հայրենադարձության նպատակով հանձնվել էր Պակիստանին և երկուշաբթի Իրան է ժամանել հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Ռիմդան սահմանային տերմինալով: Ամերիկյան զորքերը հարձակվել և զավթել էին Touska նավը Օմանի ծոցում ապրիլի 1-ին՝ կալանավորելով անձնակազմի 28 անդամներին և հայտարարելով, թե նավը խախտել է այսպես կոչված ծովային շրջափակումը: Ավելի վաղ ազատ էր արձակվել անձնակազմի վեց անդամ: Եվս յոթը դեռևս Պակիստանում են:
Կիրակի օրը ABC News հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), որը ղեկավարում է ամերիկյան ուժերը Արևմտյան Ասիայում, հայտնել է, որ սկսվել են նաև նավը սեփականատիրոջը վերադարձնելու գործընթացները:
Իրանը դատապարտել է ծովային շրջափակումը և խոստացել չվերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ շրջափակումը պահպանվում է: Իսլամական Հանրապետությունը հայտարարում է, որ իրանական մի քանի նավերի զավթումը ծովահենության ակտ է:
Թեհրանը հայտարարել է, որ իրեն է վերապահում համապատասխան պաշտպանական հակաքայլեր ձեռնարկելու բոլոր իրավունքները:




























