Մայիսի 5-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում քննարկվում է պետական-իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թափուր պաշտոնում առաջադրել է «ՔՊ»-ական պատգամավոր Արուսյակ Ջուլակյանի թեկնածությունը։ Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։