Պակիստանի արտգործնախարար Իցհակ Դարը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքում «զգալի առաջընթաց» է գրանցվել, հայտնում է Al Jazeera-ն:
Նա նշել է, որ ջանքեր են գործադրվել Պարսից ծոցի երկրների վրա հարձակումները կանխելու ուղղությամբ։
«Հակամարտության դադարեցման շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, և մենք հուսով ենք, որ մի քանի մայրաքաղաքների աջակցությամբ մեզ կհաջողվի վերջ դնել հակամարտությանը: Նպատակն է հակամարտությանը վերջ դնել երկու կողմերի համար էլ շահեկան տարբերակով»,- ասել է Դարը:




























