ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 6-ի նիստի ժամանակ դուրս եկավ հունից՝ իր իսկ թիմակիցներից մեկի՝ Ջուլիետա Ազարյանի անվայել պահվածքի պատճառով։

Նա նախ դիտողություն արեց Ազարյանին, հետո որոշեց միայն դրանով չսահմանափակվել. «Տիկի՛ն Ջուլիետա Ազարյան, խնդրում եմ հենց հիմա լքեք դահլիճը, դահլիճից դուրս խոսեք հեռախոսով։ Ձեզ նախազգուշացնում եմ նիստն անընդհատ խանգարելու համար»,- դիմելով գործընկերոջն՝ ասաց Ռուբինյանը։