Իրանի ռմբակոծությունները կվերսկսվեն ավելի մեծ ուժով, եթե Իսլամական Հանրապետությունը չհամաձայնի ԱՄՆ-ի պայմաններին։ Այս մասին մայիսի 6-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերի միջև պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում բարձր արդյունավետության «շրջափակումը» թույլ կտա, որ Հորմուզի նեղուցը բաց լինի բոլոր պետությունների, այդ թվում՝ Իրանի համար։

«Եթե նրանք չհամաձայնեն, կսկսվեն ռմբակոծություններ, և դրանք, ցավոք, կլինեն շատ ավելի բարձր մակարդակով ու ինտենսիվությամբ, քան նախկինում»,- գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում։