Լատվիայի նախագահը պետական այցով գտնվում է Հայաստանում:

Լատիվայի նախագահի այցը սկսվել է «Մատենադարանի» 50-ամյակին նվիրված հանդիսավոր համերգին մասնակցելուց:

Օրվա երկրորդ կեսին կայանալու է Զատլերսի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Զատլերսը բանակցություններ է վարելու նաեւ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Զատլերսը կմասնակցի նաեւ հայ-լատվիական համաժողովին, որն անցկացվելու է Երեւանում, կայցելի Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիր եւ Երեւանի պետական համալսարան:

Այցի արդյունքներով այսօր՝ դեկտեմբերի 10-ին կայանալու է ասուլիս՝ երկու նախագահների մասնակցությամբ: