ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կարգի կհրավիրի» ուկրաինական կողմին հրադադարի պահպանման հարցում։ Այս մասին նա հայտնել է լրագրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

«Հույս ունեմ, որ Թրամփը կարգի կհրավիրի ուկրաինական կողմին», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հույսը, թե մայիսի 9-11-ի հրադադարն ավելի երկար կտևի, չի հիմնավորվում իրական իրավիճակով և բախվում է Կիևի ռեժիմի՝ հրադադարի ռեժիմը չխախտելու անկարողությանը։  

«Այո, հիմնավորված չէ [Թրամփի հույսը հրադադարի երկարաձգման վերաբերյալ], ես կասեի, - նշել է դիվանագետը։ - Բայց մարդը հույս ունի, գուցե հավատում է, ինչո՞ւ ոչ, և նպաստում է դրան»։

«Բայց դա արդեն կախված է ոչ միայն նրանից, այլև մյուս երկու կողմերից», - եզրափակել է Ուշակովը։