Դեկտեմբերի 6-ին, ժամը 11.40-ի սահմաններում Ոստան գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարը եղել է «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդի մեղքով, որը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, դուրս է եկել երկաթգծի վրա: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղու» հայկական գրասենյակից:

Հիշեցնենք, որ համաձայն Հայաստանի ոստիկանության տարածած հաղորդագրության, Արտաշատ-Մխչյան հատվածում, մեքենավար Սամվել Լ.-ի (1952թ. ծնված) վարած էլեկտրագնացաքը բախվել է «ՎԱԶ-2106» մեքենայի հետ, որի ղեկին եղել է 1936թ. ծնված Ռազմիկ Ս.-ն: Բախման արդյունքում էլեկտրագնացքի վերջին վագոնը շրջվել է, իսկ Ռազմիկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: