Թուրքիայի Չորումի նահանգում անասնապահությամբ զբաղվող 29-ամյա Բերաթ Քելեշին տզի խայթոցի հետեւանքով տեղափոխել են հիվանդանոց։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ բժիշկներին չի հաջողվել փրկել Բերաթ Քելեշի կյանքը։
Նշենք, որ Թուրքիայում մասնագետները զգուշացնում են, որ տզերը հայտնվում են եղանակների տաքացման հետ եւ մինչեւ նոյեմբեր գտնվում են ակտիվ վիճակում:
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը՝ տզերի խայթոցները եւ դրանց պատճառով մահվան դեպքերը Թուրքիայում տարեցտարի շատանում են: 2002-2003 թթ խայթոցների թիվը եղել է 150-ը, որոնցից 6-ը մահվան ելքով, 2004 թվականին՝ արդեն 249, 13 մահվան ելքով, իսկ 2007թ-ին գրանցվել է 717 խայթոցի դեպք, 27 մահվան ելքով:




























