Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 10-ին ժամանել են տարածաշրջան: Վաղը նախատեսված են միջնորդների հանդիպումները Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
Բաքվից համանախագահներն այցելելու են Երեւան, որտեղ նույնպես բանակցություններ կվարեն ամենաբարձր մակարդակում:
Ադրբեջանական աղբյուրների տվյալներով, այցի ընթացքում համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին առաջարկություն են անելու նոր հանդիպման վերաբերյալ, որը, ամենայն հավանականությամբ, կկայանա արդեն հաջորդ տարեսկզբին:
Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան կայացել է նոյեմբերի 4-6-ը:




























