Հայաստանի առանձին վայրերում մայիսի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Ամպրոպի ժամանակ, ըստ օդերևութաբանների կանխատեսման, հարավարևմտյան քամին կուժգնանա մինչև 16-20 մ/վ։
««Հայպետհիդրոմեդ»–ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 16-19 մ/վ։
Մայրաքաղաքում մոտակա գիշերը կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +21+23։
Մարզերում օդի ջերմաստիճանը՝ Շիրակում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +15+20,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +16+19,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+22,
Սևանի ավազանում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +16+20,
Լոռիում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +19+23,
Տավուշում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +15+18,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +17+22,
Արարատում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+26,
Արմավիրում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+26,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+18,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+25, Սյունիքի հովիտներում՝
գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +21+24։




























