ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների ընթացքում Չինաստան կատարած իր այցը պատիվ է համարել։

«Դա պատիվ էր, որին քչերն են երբևէ արժանացել», — հայտարարել է նա։

Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է երկու երկրների համագործակցության հեռանկարների մասին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին և ՉԺՀ-ին սպասում է «ֆանտաստիկ ապագա»։

«Մենք ամեն ինչում հաջողում էինք, երբ դժվարություններ էին առաջանում, մենք դրանք լուծում էինք։ <…> Մեզ սպասում է ֆանտաստիկ համատեղ ապագա», — նշել է քաղաքական գործիչը։