Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է ամերիկյան լրատվամիջոցներին՝ Իրանի հետ պատերազմում իր գործողությունների լուսաբանման համար։
Նա հայտարարել է, որ նույնիսկ Իրանի լիակատար կապիտուլյացիայի դեպքում «կեղծ լուրերը» միևնույն է պնդելու են, թե Թեհրանը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի նկատմամբ։
«Եթե Իրանը կապիտուլյացիայի ենթարկվի, ընդունի, որ իրենց նավատորմը խորտակվել է ծովի հատակը, իսկ իրենց ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունեն, և եթե նրանց ամբողջ բանակը դուրս գա Թեհրանից՝ վայր դնելով զենքերը, բարձրացնելով ձեռքերը, գոռալով՝ «ես հանձնվում եմ» ու ծածանելով սպիտակ դրոշը, և եթե ողջ մնացած ղեկավարությունը ստորագրի կապիտուլյացիայի բոլոր անհրաժեշտ «փաստաթղթերն» ու ընդունի իր պարտությունը հոյակապ ԱՄՆ-ի մեծ հզորության և ուժի առաջ, ապա ձախողվող The New York Times-ը, The China Street Journal-ը (WSJ՛), կոռումպացված ու այժմ արդեն աննշան CNN-ը և կեղծ լուրերի բոլոր մյուս ներկայացուցիչները միևնույն է կգրեն, որ Իրանը վարպետորեն ու փայլուն հաղթանակ տարավ Միացյալ Նահանգների նկատմամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նա հավելել է, որ Դեմոկրատական կուսակցությունը և լրատվամիջոցները «լիովին կորցրել են կողմնորոշումը» և «խելագարվել են»։





























