Անկարայի քաղաքացիական գործերով 2-րդ դատարանում սկսվել է Յորքի դքսուհի Սառա ֆերգյուսոնի դեմ դատական առաջին լսումը։ Սառա Ֆերգյունսոնը մեղադրվում է Անկարայի արվարձանում գտնվող մանկատանն անօրինական նկարահանումներ կատարելու եւ մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ դատական առաջին նիստի ժամանակ Սառա Ֆերգյուսոնի փաստաբան Ջանսու Շահինը նշել է, թե իր պաշտպանյալը պատրաստ է հաշտության գնալ եւ հայցվոր կողմի հետ հաշտության բանակցությունների համար դատարանից ժամանակ խնդրել։
Դատարանը պահանջել է, որ հաջորդ նիստին ներկա գտնվեն մանկատան երեխաներն ու ուսուցիչները, ինչպես նաեւ հաշտության բանակցությունների համար կողմերին ժամանակ տվել՝ հետաձգելով դատական նիստը։




























