Դեկտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Օրինաց երկիր» կուսակցության համագումարը։

Համագումարի ընթացքում տեղի կունենան կուսակցության կազմի եւ նախագահի ընտրությոնները։ Կլսվեն կուսակցության գործունեության մասին հաշվետու զեկույցներ, ինչպես նաեւ կընդունվի վերջնական բանաձեւ։ Սպասվում է, որ համագումարն իր ներկայությամբ կպատվի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։