Աստղային Բրեդ Փիթ եւ Անջելինա Ջոլի զույգը Լոնդոնի արեւմտյան արվարձան Ռիչմոնդում գնել է Whornes Place կալվածքը: Այդ կալվածքը նրան վարձակալել էին անցած տարի, երբ Փիթը նկարվում էր «Համաշխարհային պատերազմ Z» ֆիլմում:

Փիթին եւ Ջոլիին տուն գնել համոզել են երեխաները, որոնց դուր է եկել անգլիական ոճի կալվածքը: Գինը կազմել է 10 մլն ֆունտ (մոտ 16 մլն դոլար):

Ջոլիի եւ Փիթի հարեւանները եւս աստղեր են, այդ շրջանում տներ ունեն Ջորջ Քլունին, Ջոննի Դեփը եւ Սանդրա Բալլոքը: Բայց նրանց ուրախությունը կարող է ստվերել մի հանգամանք, նրանց նոր հարեւանուհին կարող է դառնալ Փիթի առաջինը` Ջենիֆեր Էնիսթոնը: Նշենք, որ Փիթն ու Էնիսթոնը բաժանվել են 2005թ.:

Բրեդն ու Ջոլին Անգլիա են տեղափոխվել նոր ֆիլմի համար, որի նկարահանումները սկսվել են հաջորդ ամիս, գրում է «Ռոսբալթը»: