Մեծ Բրիտանիան մշակում է էժան հեռահար սպառազինություն, որը տեսականորեն կարող է օգտագործվել Ուկրաինայում և կախված չի լինի ԱՄՆ մատակարարումներից ու տեխնոլոգիաներից, գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչներին։
Նրանց տվյալներով՝ առաջիկա ամիսներին Մեծ Բրիտանիայում և Ուկրաինայի տարածքում նախատեսվում է փորձարկել բրիտանական մշակման երեք համակարգ՝ MBDA, MGI Engineering և Rotron Aerospace ընկերություններից։ Փորձարկումներից հետո դիտարկվում է դրանց մատակարարման հնարավորությունը մարտական գործողությունների գոտի մեկ տարվա ընթացքում։
Նշվել է, որ նոր մշակումների գլխավոր առանձնահատկությունն ամերիկյան բաղադրիչներից և տվյալներից կախվածության նվազեցումն է, ինչը պետք է բարձրացնի բրիտանական պաշտպանական տեխնոլոգիաների ինքնավարությունը։





























