2026թ. հունիսի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական խորհրդի և Խաղաղաշինության կոմիտեի «Ռիսկերից դեպի դիմակայունություն. աշխատատեղերի ստեղծմամբ սոցիալական համերաշխության առաջմղումը խաղաղաշինության համատեքստերում» խորագրով կայացած համատեղ նիստում։ Այս մասին NEWS.am–ին հայտնւմ են ներկայացուցչությունից։
«Իր ելույթում, Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ աշխատատեղերի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ կանխարգելման, վերակառուցման և խաղաղության պահպանման համար։
Անդրադառնալով Հայաստանի փորձառությանը՝ դեսպան ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնանշեց, որ տեղահանված անձանց համար իրականացվող աշխատանքով ապահովման և ինքնազբաղվածության թիրախային ծրագրերը՝ աշխատանքով ապահովելով ավելի քան քսան հազար մարդկանց՝ ապահովելով ապրուստի միջոցներով և սոցիալական ներառականությամբ։
Դեսպան Հովհաննիսյանը նաև ընդգծեց ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական խորհրդի և Խաղաղաշինության կոմիտեի միջև համագործակցության ուժեղացման կարևորությունը, ինչպես նաև կառավարությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների, ՄԱԿ համակարգի և տեղի շահառուների՝ զարգացման և սոցիալական համերաշխության առաջմղման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։





























