Նախորդ տարի լավ արձագանք ստացած Who Cares խմբի (որտեղ ներգրավված են Black Sabbath խմբից Թոնի Այոմին եւ Deep Purple խմբից Յան Գիլանը) երկու երգից բաղկացած սինգլի թողարկումից հետո, խումբը հայտարարել է շուտով լիաֆորմատ ալբոմ թողարկելու մասին, որտեղ կլինեն շատ ռարիտետներ, բիսայդներ եւ ջեմ-սեյշեններ:
Ինչպես հաղորդում է Something Else! Reviews ինտերնետ-ամսագիրը, Who Cares-ի նոր ալբոմը կթողարկվի հունիսի 22-ին:
Who Cares խմբի Out Of My Mind անվանումով սինգլը թողարկվել է բարեգործական նպատակներով` Գյումրիում երաժշտական դպրոցի վերանորոգման համար, որն ավերվել էր 1988-ի երկրաշարժից հետո:
Հիշեցնենք, որ WhoCares խումբը ստեղծվել է 2011 թվականին` Black Sabbath խմբից Թոնի Այոմիի եւ Deep Purple խմբից Յան Գիլանի կողմից:




























