«Twitter» սոցիալական ցանացում Քիմ Քարդաշյանն ավելի քան 14,5 մլն բաժանորդ ունի, եւ այդ ցուցանիշով զբաղեցնում է 8-րդ տեղը, հաղորդում է «Mediabistro» կայքը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ցուցանիշը գերազանցելու համար նրան պակասում է ընդամենը կեսմիլիոն բաժանորդ:
«Twitter» -ի բոլոր պրոֆիլներում շարունակում է առաջատար լինել Լեդի Գագան` գրեթե 24 մլն բաժանորդով: Նրան հաջորդում է Ջասթին Բիբերը:
Առավել շատ բաժանորդներ ունեցող «Twitter» -ի օգտատերերի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի տվյալ հրապարակումը պատրաստելու պահին.
1. Լեդի Գագա (23 910 009 բաժանորդ)
2. Ջասթին Բիբեր (21 472 992 բաժանորդ)
3. Քեթի Փերի (19 146 635 բաժանորդ)
4. Ռիհաննա (18 494 287 բաժանորդ)
5. Բրիթնի Սփիրս (16 405 897 բաժանորդ)
6. Շակիրա (15 898 513 բաժանորդ)
7. Բարաք Օբամա (15 071 855 բաժանորդ)
8. Քիմ Քարդաշյան (14 583 214 բաժանորդ)
9. Թեյլոր Սվիֆթ (13 700 352 բաժանորդ)
10. YouTube (12 148 447 բաժանորդ)




























