Ուկրաինայի Մակեեւկա գյուղում մայիսի 9-ին սպանվել է Դոնեցկի շրջանային «Ադրբեջանցիների կոնգրես» հասարակական կազմակերպության նախագահ Իգբալ Մահմուդովը: 

Ոստիկանությունում պատմել էին, որ անհայտ անձը մոտոցիկլով հետապնդել է Մահմուդովի մեքենային: Մոտոցիկլավարը հասել է մեքենային եւ կրակոցներ արձակել, ըստ նախնական տվյալների `ատրճանակից:  Ստացված վնասվածքներից Մահմուդովը մահացել է, հայտնում է «korespondent. Net»-ը:

«Ադրբեջանցիների կոնգրես» կազմակերպության հաղորդագրության մեջ ասվում է, որ Մահմուդովն ուղեւորվելիս է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հետ հանդիպման: