Վախճանվել է Նիկոլաս Քաթցենբախը` Ջոն Ֆ. Քենեդի եւ Լինդոն Բ. Ջոնսոն նախագահների նախկին խորհրդականը: Նա մահացել էր 90 տարեկանում` բնական մահով, Նյու Ջերսիի իր տանը:

Մահվան մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ Քաթցենբախը ավանդ է ունեցել Քաղաքացիական իրավունքների մասին ակտի ստեղծման գործում, որը վերջ է դրել  խտրականությանն ԱՄՆ-ում, հաղորդում է rbc-ն:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` Ն. Քաթցենբախն առեղծվածային դեր է ունեցել նախագահ Ջ. Քենեդիի սպանության հետաքննության գործում:  Պետության ղեկավարի մահից երեք օր անց Ն. Քաթցենբախը, որն այն ժամանակ ԱՄՆ-ի գլխավոր դատախազն էր,  նամակ էր ուղարկել նախագահի օգնական Բիլ Մոյերսին` Սպիտակ տուն:

«Ժողովուրդը պետք է բավարարվի, որ մարդասպանը հենց Օսվալդն է, որ նա համախոհներ չի ունեցել, որոնք մնացել են ազատության մեջ, եւ որ եղած ապացույցները բավական կլինեն նրան դատապարտելու համար: Օսվալդի արարքի դրդապատճառների շուրջ շահարկումները պետք է դադարեցվեն», - նշվել էր նամակում: