Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վերադարձել է Կուբայից, որտեղ ճառագայթային բուժման հերթական կուրսն է ստացել:
Պետական հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ բուժումը հաջող է ընթացել, այժմ իրեն լավ է զգում եւ հոկտեմբերի նախագահական ընտրություններում պատրաստ է պայքարել վերընտրվելու համար:
Չավեսը, որը 1999թ.-ից պաշտոնավարում է, նախկինի պես համոզված է իր վերընտրվելու մեջ, այդ պատճառով 2013-2019թթ. Ժամանակահատվածի գործողությունների ծրագիր է մշակում, հաղորդում է «Ռոսբալտը»:
Prensa-latina պորտալի տեղեկացմամբ`վենեսուելացի առաջնորդը առաջիկա ընտրություններին կարող է 62,9 % ձայն հավաքել:
Ընդդիմության թեկնածու ԷնրիկեԿապրիլեսն առայժմ 25,6% է հավաքում:




























