Կիեւում, մայիսի 28-ին, Հոկտեմբերյան պալատում կկայանա հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի համերգը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Ջիվան Գասպարյանին հաջողվել է դուդուկի մեղմ ու թախծոտ հնչողությամբ արտահայտել հայ ժողովրդի հոգին: Նրա շնորհիվ ողջ աշխարհի ունկնդիրներն իմացած Հայաստանի ավանդույթների ու ազգային երաժշտության մասին:

Անկասկած, Ջիվան Գասպարյանը մոլորակի ամենազգացմունքային երաժիշտներից մեկն է, նշում է պարբերականը: