Ռուսաստանցի երգիչ Միխայիլ Գրեբենշչիկովը Կրասնոյարսկի «Պոդիում» գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուք է սարքել:

Ըստ ոստիկանության, առավոտյան ժամը  6-ին «Պոդիում» ակումբի մոտ ընդհարում է եղել Գրեբենշչիկովի եւ այցելուների միջեւ:

Ականատեսների խոսքով` Գրեբենշչիկովը եւ մի երիտասարդ` երկուսն էլ հարբած վիճակում, հարվածել են իրար: Արդյունքում` երգիչը գլխի վնասվածք է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:

Ընդհարման մյուս մասնակիցները ՆԳ մարմիններին չեն դիմել: Երգչի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններից, գրում է տեղական մամուլը:

Նշենք, որ 36-ամյա Միխայիլ Գրեբենշչիկովը «Աստղերի ֆաբրիկայի» (2002 թ.) առաջին մասնակիցներից է: