Հուլիսի 31-ից սկսվում է փոխադրումներին հետևելու նպատակով ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին Համաձայնագրի գործնական իրականացման երկրորդ փուլը։ Դրա մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։
Այս փուլի շրջանակում ընդլայնվում է նավիգացիոն կապարակնիքների կիրառումը մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրումների նկատմամբ՝
ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների բոլոր կատեգորիաների համար,
երկաթուղային տրանսպորտով փոխադրվող հարկատար ապրանքների առանձին կատեգորիաների (հագուստ, կոշիկ, կենցաղային տեխնիկա) համար։
Նշված ապրանքները ենթակա կլինեն հետագծման՝ ի լրումն առաջին փուլով սահմանված ապրանքների, բացառությամբ Հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հուլիսի 9-ի թիվ 71 որոշմամբ սահմանված բացառումների։





























