Yahoo!-ի գլխավոր տնօրեն Սքոթ Թոմփսոնը, որն ընկերությունը գլխավորում էր 2012 թվականի  հունվարից, հրաժարական էր տվել  ռեզյումեի հետ կապված սկանդալի պատճառով: Yahoo!-ի գլխավոր տնօրեն է նշանակվել ընկերության  լրատվական բաժնի ղեկավար Ռոս Լեւինսոնը:

Ս. Թոմփսոնի հրաժարականը փորձագետները կապում են հենց ընկերության «հետնաբեմային» պայքարի հետ: Դիտորդները հիշեցնում են, որ Ս. Թոմփսոնի նկատմամբ հետաքնությունը կազմակերպել է Third Point ներդրումային ընկերության ղեկավար Դանիել Լեբը, որի ընկերությանը պատկանում է  Yahoo!-ի բաժնետոմսերի 5,6% -ը, հայտնում է rbc-ն: 

Աղմուկն սկսվել էր Դանիել Լեբի այն հրապարակումից հետո, ըստ որի  իր  ներկայացրած ինքնակենսագրականում Թոմփսոնը չունի  համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում գիտական աստիճան, իրականում նա միայն տնտեսագետի բակալավրի աստիճան ունի:

Yahoo!-ի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Թոմփսոնի ինքնակենսագրականում IT-ի ոլորտում տվյալները հրապարակվել են սխալմամբ: Սակայն Լեբը պահանջել էր Թոմփսոնի հրաժարականը:

Հիշեցնենք, որ Թոմփսոնը Yahoo!-ում վերակառուցողականության ռազմավարություն էր կազմակերպել, ըստ որի` ապրիլի սկզբին ընկերությունն սկսել էր շուրջ 2 հազար աշխատողների կրճատում` ընդհանուր քանակի  14%-ը: Yahoo!-ում հուսով են, որ կրճատումները թույլ կտան տնտեսել տարեկան  375 միլիոն դոլար:

Մինչդեռ, Լեւինսոնը նույնպես չունի IT կրթություն, նա միայն հաղորդակցման ոլորտում հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան ունի, որն ստացել էր  The American University-ում: