Անցած շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում հրադադարի խախատման դեպքեր են գրանցվել։
ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը շփման գծի բոլոր ուղղություններով, տարբեր տիպի զենքերով, այդ թվում՝ դիպուկահար հրացաններով, կրակ է բացել։ Զոհեր չկան։
Ղարաբաղյան կողմը համարժեք գործողությունների է դիմել։




























