Դեկտեմբերի 14-ի առավոտյան Մերձմոսկվայում, Մոսկվայի օղակաձեւ ավտոմայրուղու հատվածում հրդեհ է բռնկվել «Միտիշինյան տոնավաճառում»:
Իրավապահների տվյալներով, այս պահին հրդեհը ընդգրկում է 1000 քառ.մ մակերես. արդեն վառվել են մի քանի տարածք, սրճարան եւ տեխնիկա:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այրվում է նաեւ տոնավաճառի անգարը, կրակն անցել է հարեւանությամբ գտնվող ավտոշուկային, որտեղ այրվել է վաճառքի դրված 7 մեքենա: Հրդեհը հանգցնելու գործին մասնակցում են մոտ 20 հաշվարկ, որոնց մի մասը ժամանել է Մոսկվայից:
Որոշ տվյալներով, միջադեպի արդյունքում կան տուժածներ, որոնց թիվը շարունակում է աճել: «Միտիշինյան տոնավաճառի» հրդեհի պատճառը կարող են լինել անսարք տաքացուցիչները:




























