Օգոստոսի 20-ին Հայաստանի առանձին շրջաններում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է արևելյան և հարավ-արևելյան քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։
«Հայպետհիդրոմետ»–ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանում օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+31,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+25,
Լոռիում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +22+26,
Տավուշում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +28+31,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+24,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+32,
Արարատում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+35,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +32+35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+27,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +31+35,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +30+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+28։




























