Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով, սոցիալ-մշակութային ծրագրերի իրականացման գործում ներդրած ավանդի համար «Շուշի վերածնունդ» հասարակական-բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունում:




























