Ճապոնական Suzuki Motor ընկերությունը որոշել է ավելացնել Alto-ի նախորդ սերնդի մոդելների վաճառքը: Ճապոնիայում նախորդ Alto-ի արտադրությունը դադարեցվել էր դեռևս 2021 թվականին, սակայն արտադրական սարքավորումները փոխանցվել էին պակիuտանյան մասնաճյուղին, որն էլ դարձավ հին Alto-ի միակ արտադրողը:
Այժմ Suzuki-ն հայտնել է, որ առաջին անգամ սկսել է Պակիuտանից դուրս վաճառել տեղի մասնաճյուղի թողարկած մեքենաները: Ինչպես հաղորդում է Drom.ru-ն, հարավասիական հավաքման նախորդ Alto-ն աշնանից կսկսեն առաջարկել Բրունեյի շուկայում: Ընկերությունը ծրագրում է ընդլայնել պակիստանյան փոքրալիտրաժ մեքենաների վաճառքի աշխարհագրությունը, ինչը, ենթադրվում է, որ կօգնի մասնաճյուղին ավելացնել արտադրության ծավալները:
Պակիստանյան արտադրության հին Suzuki Alto-ն պարզեցված է Ճապոնիայում թողարկվող մոդելի համեմատ. այն համալրված է 660 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով և ընդամենը 40 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Այն աշխատում է 5-աստիճան մեխանիկական փոխանցման տուփով կամ վարիատորով և առաջարկվում է միայն առջևի քարշակով (Ճապոնիայում Alto-ն ուներ առնվազն 49 ձիաուժ հզորություն, ինչպես նաև առաջարկվում էր լիաքարշակ տարբերակը):





























