Մոսկվան շարունակում է համարել, որ Հայաստանի հետ գործընկերությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից և օգտակար է նրանց համար։ «Վեստիին» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«[Հայաստանի վարչապետ Նիկոլ] Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր չէ։ Մենք շարունակում ենք համարել, որ մեր երկու երկրների գործընկերությունն այն է, ինչը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին և օգտակար է երկու ժողովուրդների համար», — հայտարարել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ եթե Փաշինյանը հավատարիմ է այլ դիրքորոշման և կարողանա դա բացատրել Հայաստանի քաղաքացիներին, ապա հայերը դրա նկատմամբ իրենց վերաբերմունքը կհայտնեն հանրաքվեում, եթե այն կայանա։





























