TRIPP նախագծի շրջանակում շինարարական աշխատանքները կարող են սկսվել հաջորդ տարվա գարնանը։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Թե՛ մենք, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ շահագրգիռ կողմերը կարծում են, որ էլեկտրաէներգիայի տարանցումը կարող է սկսվել ավելի շուտ, քան երկաթուղու նախագծի իրականացումը, քանի որ առաջինն անելն ավելի հեշտ է»,- նշել է նա։