«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Քարակերտ» կայարանում դեկտեմբերի 12-ին վագոնի տակ է ընկել գնացք կազմող աշխատակիցն ու մահացել:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժ. 09.30-ի սահմաններում, ջերմաքարշի մեքենավար Անդրանիկ Մ.-ի կողմից վագոնների վերադասավորման ժամանակ, երկու վագոնների արանքում է մնացել գնացք կազմող, 1950 թ. ծնված Վասիլի Նագոգան, որը տեղում մահացել է:




























