Եվրամիությունը միանում է Իրանի նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու գործողությանը, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենթը։
«Եվրոպական միությունն պաշտոնապես միացել է «Տնտեսական վտարանդի» գործողությանը, և մենք բարձր ենք գնահատում նրա վճռական ու ժամանակին դիրքորոշումը», - գրել է Բեսենթը X սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ միասին մտադիր է թույլ չտալ, որ իրանական ռեժիմը «համաշխարհային ֆինանսական համակարգն օգտագործի իր միջուկային հավակնությունները, զենքի ստեղծման ծրագրերը և ահաբեկչական պրոքսի-ուժերը ֆինանսավորելու համար»։
«Աշխարհը իրանական ռեժիմին հստակ ազդանշան է ուղարկում. մենք չենք կանգնի, մինչև չկտրենք բոլոր մնացած ֆինանսական զարկերակները», - հավելել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։



























