ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է լուրը, թե պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մերգելյան ինստիտուտի հարեւանությամբ ձեռք է բերել մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն:

Ըստ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ, գնդապես Սեյրան Շահսուվարյանի, այդ մասին հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այդ շքեղ տանը բնակվում է վարձակալական հիմունքներով: