ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բաթումում մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի (GIMF 2026) պաշտոնական և հանդիսավոր բացման արարողությանը։ 

«Ֆորումին բացման ելույթներով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ 

Միջոցառումը համախմբել է շուրջ 40 երկրների ավելի քան 400 պատվիրակների։ 

Ֆորումի շրջանակներում այսօր հանդիպում եմ ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկել ենք տրանսպորտի և էներգետիկայի և ոլորտներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր: 

Ավիացիոն ոլորտի զարգացման համատեքստում երկուստեք ընդգծել ենք Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության նոր ուղղությունների մեկնարկի և չվերթերի ակտիվացման անհրաժեշտությունը։ 

Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ բնագավառում ռազմավարական համագործակցության շարունակականությանը։ 

Քննարկել ենք բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները՝ ինչպես երկու երկրների, այնպես էլ լայն տարածաշրջանային համատեքստում: 

Նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ քննարկել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- ասվում է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ։