Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 18-ին, ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ, գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ: Պողոսյանների ընտանիքին ուղղված Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա անվանի պետական գործիչ, մեծ հայրենասեր Ստեփան Պողոսյանի մահվան մասին:

Հսկայական են Ստեփան Պողոսյանի ջանքն ու ներդրումը հայկական հեռուստատեսության զարգացման եւ ազգային ուղղվածության հաստատման գործում:

Անուրանալի է նրա՝ որպես պատմաբանի ներդրումը հայոց ցեղասպանության եւ հայ ազգային-ազատագրական պայքարի ուսումնասիրության բնագավառներում:

Վաստակաշատ մտավորականի կորուստը բոլորիս կորուստն է:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ստեփան Պողոսյանի հարազատներին եւ մերձավորներին` սկզբունքային քաղաքացու եւ գիտնականի մահվան կապակցությամբ»: