Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող ռազմավարական կարևորություն ունեցող Պերիմ կղզին անցել է Եմենի հութիների վերահսկողության տակ, հաղորդում է Pars Today-ը։

Բացի այդ, հութիների Բարձրագույն քաղաքական խորհուրդը հայտնել է երկրի արևմտյան ափին ռազմական բախումների դադարեցման մասին՝ սաուդյան վարձկաններին ջախջախելու և հետ մղելուց հետո։