Լեհաստանը կանխել է Ուկրաինայի հետ իր սահմանային անցակետերից մեկի վրա հարձակումը և ակնկալում է, որ նման փորձերը կկրկնվեն՝ Ուկրաինայի տնտեսությունը թուլացնելու նպատակով, հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը, փոխանցում է Reuters։
«Ռուսաստանն արդեն դիմել է սահմանային անցակետերի վրա հարձակումների՝ օրինակ Մոլդովայում։ Մենք ակնկալում ենք նմանատիպ գործողություններ Ուկրաինայի հետ սահմանային անցակետերում և այլ երկրներում, այդ թվում՝ Լեհաստանում», — նշել է նա։
Տուսկը հայտարարել է, որ ստացել է «բավականին ճշգրիտ զեկույց անմիջապես ԿՀՎ-ից՝ առաջիկա ամիսներին հնարավոր իրադարձությունների վերաբերյալ»։
«Մենք պետք է կանխատեսենք տարբեր սցենարներ։ Ե՛վ Լեհաստանը, և՛ ամբողջ Եվրոպան պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման տարբեր տարբերակների ոչ միայն ռուս-ուկրաինական ճակատում, այլև ԵՄ-ի արևելյան թևի երկայնքով», — եզրափակել է նա։




























